Պուտինը նոյեմբերին հնարավոր է՝ այցելի Հայաստան
Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նշենք, որ գագաթնաժողովին ավանդաբար մասնակցում են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։