Ֆրանսիացի պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց
Ֆրանսիացի պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։