Չինաստանում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 27 մարդ
Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող լեռնային Գույչժոու նահանգում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 20 մարդ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վթարը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Սանդուում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Գույանգից մոտ 170 կմ հարավ-արեւելք:
Վթարի պահին ավտոբուսում եղել է 47 մարդ. 20-ը տեղափոխվել է հիվանդանոց: