Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։07-ին։ Այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր։