Ինչ-որ խմբեր տարածել են, որ պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ. Անդրանիկ Քոչարյան
Մեր երկրում պետք է համերաշխություն, իսկ առանց համերաշխություն մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց իշխող խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Սահմանային ռեֆորմները, որ սկսել ենք առանց մեր ընդդիմադիր գործընկերների, անում ենք։ Մեր լեգիտիմությունը կասկածի տակ դնելու նպատակները մենք հաղթահարել ենք, բայց այսօր մեր սահմաններին լաված իրավիճակ է, այդ իրավիճակնեը հաղթահարելու համար մեր երկում պետք է համերաշխություն, իսկ համերաշխությունը պետք է օգտագործենք՝ մեր սահմանային դիրքերից մինչև Երևանի կենտրոն»,- ասաց նա։
Քոչարյանը ասաց, որ հնարավոր են ժամանակավոր անհաջողություննեը, բայց դրանք անհապաղ պետք է ստանան իրենց լուծումները։
«Մեր զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի։ Պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ։ Երեկվանից ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ փորձում են մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանել, հիմա է տարածել են, որ պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ։ Իսկ նրանք, ովքեր երեկ Հովիկ Աղազարյանին բրդում էի, թող պատրաստ լինեն, որ ես ամեն ինչ անելու եմ, որ գան ու աջակցեն մեր զինված ուժերին, չկասկածեք մեր հնարավորությունների վրա։ Մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել, սա էլ ենք հաղթահարելու ու գնանք առաջ»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավա Էդգար Ղազարյանը հայտարարել էր. «Մենք գնալու ենք ՔՊ-ականների տներ, գտնելու ենք իրենց հարազատներին. հանգիստ կյանք չեն ունենալու»: