Ռումբի մասին ահազանգ՝ Ֆրանսիական համալսարանում
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻՆ կինոլոգները։
ժամանել են ԱԻՆ սակրավորները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և փրկարարների, անվտանգության աշխատակիցների և համալսարանի անձնակազմի հետ տարհանել են քաղաքացիներին։
Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։
Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում Եվրոպական համալսարանը։