Դրեզդենի համալսարանը «հեռացրել» է բոլոր ուսանողներին և դասախոսներին
Գերմանիայի ամենահեղինակավոր և խոշորագույն բուհերից մեկը՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանը, սխալմամբ հեռացրել է իր բոլոր ուսանողներին և դասախոսներին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը :
Փոխանցվում է, որ սխալ ծանուցագրերը, որոնք էլեկտրոնային փոստով ուղարկվել էին 42 հազար հասցեներով, ուսանողներին և դասախոսներին հաղորդվել է, որ 12 օրից համալսարանի բազայից կջնջվեն նրանց անձնական տվյալները, իսկ հասանելիությունը բուհի առցանց ծառայություններին կարգելափակվի:
Ինչպես հայտնել են ուսումնական հաստատության տեղեկատվական բաժնից, ծանուցագրերի տարածումը տեղի է ունեցել ծրագրային սխալի պատճառով:
Համալսարանի ներկայացուցիչ Քիմ-Աստրիդ Մագիստերը ասել է. «Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ովքեր ստացել են այդ նամակը և հույս ունենք, որ ապագայում նման բան չի կրկնվի»: