ԱՀ արդարադատության նախարարը Հարկադիր կատարողի օրվա առթիվ ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հարկադիր կատարողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասված է.
«Հարկադիր կատարման ծառայության հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի աշխատակիցների և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ Ձեր մասնագիտական տոնի՝ հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ:
Իշխանությունները միշտ բարձր են գնահատել Ձեր գործունեության նշանակությունը արդարադատության ոլորտի զարգացման ու իրավակարգի ամրապնդման գործում:
Վստահ եմ՝ շարունակվելու է Ծառայության գործունեության հետևողական կատարելագործումը՝ հիմքում ունենալով օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների գերակայությունը:
Երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է աշխատել հնարավորությունների ամբողջ լարումով, և վստահ եմ, որ այս գիտակցումով առաջիկայում արձանագրելու ենք ոլորտի զարգացման ուղղությամբ ավելի մեծ տեմպեր:
Խոնարհվում եմ 44-օրյա պատերազմում նահատակված մեր գործընկերոջ՝ հարկադիր կատարող Արտակ Ավագիմյանի հիշատակին: Հավերժ փառք իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և շարունակական հաջողություններ»: