Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. նրա գույքի նկատմամբ կիրառվել է կալանք
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազության լրատվական ծառայությունից։
Դատախազությունից հայտնել են նաև, որ Սեդրակյանի գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: