Երկրաշարժ՝ Չինաստանի հարավ-արեւմուտքում
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը սեպտեմբերի 5-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել երկրի հարավ - արեւմուտքի Սիչուանի նահանգում: Այդ մասին ասված Է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գարձե-Տիբեթյան Ինքնավար Օկրուգի տարածքում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Լուդինի գավառում, օջախն ընկած Է եղել 16 կիլոմետր խորության վրա: Ինքնավար օկրուգում, որտեղ բնակվում Է 1,1 միլիոն մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :