Ինչո՞ւ են նոր այլընտրանքային երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում. Արցախի ԱԽ գրասենյակի պարզաբանումը
Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված և նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաև Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հիշեցնենք են, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող խումբը Հայաստանից Արցախ գնալիս ֆիքսել է, որ նոր այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով նաև ադրբեջանական մեքենաներ են անցնում։