Բորժոմում հրդեհի նոր օջախ է ծագել
Բորժոմի մունիցիպալիտետում նոր հրդեհի օջախ է առաջացել: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն անտառային հատվածում է: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Aliq Media-ն։
Տվյալների համաձայն՝ այս տարածքը հեռու է վերջերս Բորժոմի հովտում բռնկված հրդեհի վայրից։
Ծառայության հաղորդմամբ` տեղում արդեն աշխատում են հրշեջ փրկարարները։ Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։