Թբիլիսիի մերձակայքում հրդեհը մեկուսացվել է. IMEDI
Վրացի հրշեջները մեկուսացրել են հրդեհը Թբիլիսիի մերձակայքի Շավնաբադա լեռան վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին այդ մասին հայտնել է IMEDI հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջներն անցած գիշերվա ընթացքում պայքարել են կրակի դեմ, որը հասել Էր մինչեւ Թբիլիսին Ռուսթավի հետ կապող մայրուղի: Այս պահին նկատվում են կրակի մի քանի մարմրող օջախներ, շարունակվում Է դրանց վերացումը: Թե ինչ տարածություն է ընդգրկել հրդեհը եւ ինչն Է դարձել հրդեհի պատճառ, առայժմ չի հաղորդվում:
Հրդեհը Թբիլիսիի մերձակայաքի Շավնաբադա լեռան վրա բռնկել Է օգոստոսի 28-ի ցերեկը: Նախնական վարկածով՝ այրվել են թփուտները եւ չոր խոտը: Կրակի դեմ պայքարի համար օգտագործվել Է ավիացիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: