Երևան, 03.Մայիս.2024, 00:00 |
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղու... Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարո... Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպո... Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ... Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ... Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանու... Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ...

Երկիրն ու պատիվը վաճառում են 24 միլիոն «փրկագնով»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

«Աղմկահարույց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացվել, սակայն փորձել եմ չբավարարվել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնության բոլոր՝ անվտանգային, օրենսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին։

Շրջանառության մեջ դրված փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ( https://www.e-draft.am/projects/4679/justification )

1. Նախագծի այս հիմնավորումը սխալ է, քանի որ 2021 թ.-ի օգոստոսին ՀՀ ԱԺ ներկայացված ծրագրով ՀՀ Կառավարությունը խոստանում էր՝ «հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»: ( https://www.gov.am/files/docs/4586.pdf ), էջ 25

Խոստումը վերաբերում էր զինծառայության ժամկետի կրճատմանը և ոչ թե առանձին անձանց համար ժամկետների կրճատմանը։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայության ժամկետների կրճատում եզրույթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրությանը մոլորեցնելու համար, թե ՀՀ բոլոր զորակոչային տարիքի անձանց ծառայության ժամկետն է կրճատվում։

Ուշագրավ է նաև, որ Կառավարության ծրագրի այս հատվածը գրեթե կրկնօրինակված է ԱԺ ներկայացված ՀՀ Կառավարության 2017 թ.-ին ԱԺ ներկայցված 2017-2022 թթ ծրագրից.

«...մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը...»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )

Նախագծի հիմնավորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները հատվածում ներկայացվում է դեռ 2018-ի հունվարին, ձմեռային զորակիչի ընթացքում կյանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չհիշատակելով՝ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ դրա հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցման մասին»։

Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

Երկար-բարակ գրառումից հետո այս Նախագծում նշվում է, թե ծրագրի շահառուներն ամեն տարի նվազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զորացրվելու են 2023 թվականին։ Հատկանշական է մեկ դրվագ հիմնավորումում՝ «Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification )։

Փաստորեն՝ կրկին պատերազմը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիր, որի մշակման մասին հայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին

( https://www.president.am/.../President-Serzh-Sargsyan.../... 

Այն, որ «Ես եմ» , «Պատիվ ունեմ» 2018-ից սկսյալ ՀՀ ՊՆ և ՀՀ իշխանությունների կողմից անտեսել են, չեն քարոզվել, գրավիչ չեն դարձվել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խոսվել։

Ընդհանրապես, 2017 թվականից հայտարարված «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանությունների կողմից ի սկզբան անտեսվեց, ավելին՝ այն սվիններով էր ընդունվել այսօր իշխանության բարձրագույն ատյաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.

• «Ազգ-բանակի շուրջ կառուցվող իդիլիան փլուզվեց»։ 2017 թվականի նոյեմբերի 8-ին գրառել է Փաշինյանն իր էջում ( https://m.facebook.com/nikol.../posts/1931476713839381...  ) ու տարածել էր իսկ խմբագրած թերթի իր իսկ գրած խմբագրականը՝ «Ազգ-բանակ, դասադուլ-հացադուլ, ցավդ տանեմ-կյանքիդ մեռնեմ» վերնագրով ( https://armtimes.com/hy/article/124610...  )։ Այն նվրիված էր տարկետման դեմ ուսանողական բողոքին, որի նախաձեռնողը Ռեստարթի անդամներն էին, որոնք հետո իշխանությունում զբաղեցրին տարբեր պաշտոններ, որոշները, օրենքի փոփոխությունից օգտվելով, իբր գիտությամբ զբաղվելու հիմքով, ծառայության չանցան ու նաև գիտությամբ չզբաղվեցին։

Արդեն իշխանության գալուց հետո, 2018-ի մայիսի 21-ին Փաշինյանը նշել է.

«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որևէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն (ի նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին) իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, և որևէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված... Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»:

Գրել էր Փաշինյանը։ Իսկ 2021թ.-ին արդեն հակառակը եղավ։

• «Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»: Սա արդեն բանակի մոլի քննադատ, պարբերաբար«Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ հանդես եկած ԱԽ ներկայիս քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են, ասված «Ազատություն» ռադիոկայանի եթերում, 2018 թվականի մայիսի 20-ին։

Նրանից մեկ այլ մեջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:

Հակաքարոզչության նման օրինակների շարքն անվերջ է:

2. Նախագծով առաջարկվող 24 հազար դրամ «փրկագնի» չափի հաշվարկման հիմքը հետևյալն է՝ «Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է»:

Ստացվում է, որ, առաջարկության հեղինակների տրամաբանությամբ, պարտադիր զինծառայությունից ազատվածի վճարած գումարի հաշվին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայության մեջ կլինի ՀՀ մեկ այլ քաղաքացի։ Նույն տրամաբանությամբ, պարտադիր զինծառայության ամեն մի զորակոչիկ իր փոխարեն կարող էր առաջարկել զորակոչել այլ մեկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրության գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանության պարտավորության առնցքային սկզբունքները:

3. Հիշյալ նախագիծը վտանգավոր է նաև հանրային հարաբերությունների, ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հասարակության վերաբերմունքում փոփոխությունների առումով։

Փողով պարտադիր զինծառայությունից ազատվելու մեխանիզմի արդյունքում պարտադիր զինծառայությունը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտվելու է ոչ ունևորների առաքելություն ու պարտականություն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականությունից։

4. Նախագիծն իր մեջ պարունակում է նաև ՀՀ Սահմանադրության դրույթների հետ հակասություններ։

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ երկրի պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուրի պարտավորությունն է՝ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Այս նախագծով արդեն իսկ պարտականությունը դառնում է ընտրողական ու ըստ ցանկության։

5. Գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորության ներդրումը խտրականություն է պարտադիր զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Այնինչ, ներկայացված նախագծով սոցիալական անբարենպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք։

6. Նախագծում նշված է, որ «Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում»:

Այնինչ չկա հաշվարկ, թե քանի քաղաքացի պատրաստակամություն կհայտնի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, որի վճարած գումարների հաշվին հնարավորություն կստեղծվի (ինչպես նշված է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինված ուժերի շարքում։

7. Միաժամանակ, սահմանելով զինծառայողի պատրաստության ուսումնական փուլ, հստակ չի, թե դա ինչպես պետք է անցնի՝ զորամասո՞ւմ, ուսումնական զորամասերո՞ւմ, թե՞ այլ կերպ։

Եթե ենթադրվում է ուսումնական զորմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծվում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զորակոչի արդյունքում, ըստ զինված ուժերի տեսակների պահանջների, կատարվում է ուսումնական զորմասերում նորակոչիկների բաշխում, հետագայում զինված ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրույթների կյանքի կոչելու դեպքում, ուսումնական զորմասերից շատերն ուղղակի չեն համալրելու զինված ուժերի կազմերը։ Արդյունքում ունենալու ենք ուռճացված ուսումնական զորմասեր ու ծախսային նոր բեռ։

8. Նախագծով հստակ չէ, թե որքան է նախատեսվում 24 միլիոն գումար վճարած անձանց պարտադիր ծառայության ժամկետը։ Նշված է միայն «միջինը՝ չորսուկես ամիս»։ Ինչպե՞ս հասկանալ միջինացվածությունը։ Մեկը՝ երե՞ք ամիս, մյուսը՝ հի՞նգ։ Չկա հստակ և կոնկրետ ժամկետ։

9. Վերջապես, պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները, ետպատերազմական վիճակը, հակառակորդ պետության ու դրա զինված ուժերի կողմից պարբերական թիրախավրումներն ու հասարակական անհանգստությունները։ Այն իր հետ բերելու է պարտադիր զինծառայությունից ամեն գնով ազատվելու անառողջ մթնոլորտ ու ստիպելու է որոշներին մտնել անասելի, իրենց համար շատ հաճախ անլուծելի ֆինանսական բեռի տակ, ամեն գնով պարտադիր զինծառայությունից ազատվելու համար։

10. Ի դեպ, նախագծում խոսք կա նաև «Հայրենյաց պաշտպան» նոր ծրագրի գործարկման մասին, որը դեռ շատ խմորատիպ է, գաղափար ու իրավական ընթացք չի ստացել։

11. Եվ վերջում, Կառավարության՝ 2021 թվականին ԱԺ ներկայացրած ծրագրում խոսվում էր Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին։ Պարբերաբար այդ նախագծի մասին խոսվել է ԱԺ ամբիոնից։ Պաշտպանության հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին պատասխանվել է, թե փաստաթուղթն արդեն պատրաստ է։ Սակայն 2022 թվականի փետրվարի 9-ին, ԱԺ ամբիոնից պաշտպանության նորանշական նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. «Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է»: Այդ հայտարարությունից անցել է արդեն յոթ ամիս, սակայն մինչ այժմ ռազմավարական փաստաթղթի մասին որևէ հայտարարություն չկա, ու շարունակվում են իշխանության քաղաքական շահերը սպասարկող օրենսդրական կոսմետիկ փոփոխությունները, որոնք, ինչպես ակնհայտ է, ոչ ամենևին ուղղված են ՀՀ պաշտպանական համակարգի, Զինված ուժերի բարեփախումներին»։

դիտվել է 210 անգամ
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղու... Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարո... Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպո... Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ... Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ... Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանու... Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan