Սոմալիում ոչնչացվել են հյուրանոցը պաշարած գրոհայինները. ԶԼՄ-ներ
Սոմալիի ուժերը ոչնչացրել են «Աշ Շաբաբ»-ի գրոհայիններին, որոնք պաշարել էին երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցը, հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի հրամանատարին։
«Անվտանգության ուժերը դադարեցրել են պաշարումը, զինյալները մեռած են, վերջին մեկ ժամվա ընթացքում մենք շենքից ոչ մի կրակոց չենք լսել», – մեջբերում է գործակալությունը հրամանատարի խոսքերը։
Ավելի վաղ Somali Guardian-ը հայտնել էր, որ Սոմալիի Hayat հյուրանոցի վրա «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինների հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի, ավելի քան 70-ը վիրավորվել է։