Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել․ ՀՀ ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:
Հիշեցնենք, որ այսօր նռնակով զինված տղամարդը ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք՝ սպառնալով պայթեցնել այն։ Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա եղել է Մասիսի ավագանու անդամ։