Ո՞վ է Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը. նոր մանրամասներ
168.am-ը գրում է.
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք:
Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:
Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան:
Լրացում.
Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հավաստմամբ, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մինչ այսօր գտնվել է արձակուրդում և քաղաքապետարանի շենքում չի եղել դեպքի պահին:
Քաղաքապետարան ներխուժած 36-ամյա երիտասարդը մասիսիցիների պնդմամբ նախկինում եղել է ավագանու անդամ:
Վերջին շուրջ 3 տարիներին թմրանյութերի նկատմամբ հակումներ է ունեցել: