էլեկտրագնացքը հարվածել է 63-ամյա տղամարդուն
Օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ողնաշարի վնասվածք և դեմքի քերծվածքներ» ախտրոոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի բնակիչ, 63-ամյա Սարգիս Ա.-ն է, որը վնասվածքներն ստացել է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի «Չնդր» կոչվող ավազահանքում, որտեղ փորձել է անցնել գնացքի համար նախատեսված գծերը և այդ ժամանակ չի նկատել էլեկտրագնացքը, որը հարվածել է իրեն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: Սարգիս Ա.-ն Չարենցավանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: