ԱԱԾ–ն պարզել է Արմավիրում հայտնված այն անձանց ինքնությունը, որոնք ներկայացվում էին որպես ադրբեջանցի
Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ ԱԱԾ-ն իրազեկում է, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։
Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում։