Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
-ՊՈՍ տերմինալի միջոցով
- քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,
- անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:
- Վճարային տերմինալի միջոցով
- բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:
- Բջջային հավելվածի միջոցով
- բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում,
- QR կոդի սքանավորման միջոցով,
- Էլ. դրամապանակում առկա միջոցներով:
- Բանկային փոխանցման միջոցով
- բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը: