Խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում ԶԻԼ մակնիշի բեռնատար է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջնեը քաղաքացիների օգնությամբ մարել են անասնակերով բարձված ZIL մակնիշի ավտոմեքենայուոմ առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել ոչ շահագործելի, անասնակերն էլ ամբողջությամբ այրվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է մեքենայատիրոջ և խոտի տիրոջ ինքնությունը։