ԱԻ նախարարն անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի հարազատներին վստահեցրել է` ջանք չեն խնայի նրան հայտնաբերելու համար
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:
«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը` հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, նրան հայտնաբերելու համար։ Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։