Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար․ Հայկ Մարության
Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ցավ պատճառեց։ Հույս ունեմ, որ ապագայում թե՛ պետական մարմինների և թե քաղաքացիների կողմից կանխարգելիչ գործողությունները թույլ կտան խուսափել նմանատիպ ողբերգական միջադեպերից:
Աղոթում եմ զոհվածների հոգիների և անհետ կորածների փրկության համար»,- նշել է նա։