Իսրայելը Պաղեստինի հետ քաղաքական երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իսրայելը բաց է Պաղեստինի հետ բանակցությունների համար, սակայն արաբական կողմը հրաժարվում է երկխոսությունից: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Известия»-ի հետ հարցազրույցում ասել է իսրայելական ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ալոն Լավին:
Նրա խոսքով՝ հրեական պետությունը ցանկանում է զարգացնել Գազայի տնտեսությունը, սակայն դա անհնար է դիմակայության և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման սպառնալիքների պայմաններում:
«Իսրայելը միշտ բաց է եղել պաղեստինցիների հետ բանակցությունների համար։ Սակայն, ցավոք, պաղեստինցիները հրաժարվում են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկխոսությունը վերսկսելու համար։ Դրանով նրանք խոչընդոտում են այս հարցում առաջ շարժվելու ցանկացած փորձ, ցանկացած գործընթաց։ Մենք կցանկանայինք խուսափել ցանկացած բռնությունից, և Իսրայելը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Ընդհակառակը, մենք կցանկանայինք զարգացնել Գազայի տնտեսությունը։ Բայց դա պետք է լինի պայմանով, որ Իսրայելն ունենա անվտանգության հարցում լիարժեք վստահություն»,-ասել է Իսրայելի ներկայացուցիչը:
Վերջին էսկալացիան եղել է օգոսոտսի 5-8-ը:
Իսրայելական կողմի հայտարարությունից առաջ պաղեստինյան կողմն է հանդես եկել հայտարարությամբ: Աշխատանքի նախարար, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Ահմադ Մաջդալանին հայտնել է, որ կողմերի միջև քաղաքական գործընթացը մտել է փակուղի, սակայն արաբական երկիրը նախկինի պես բաց է բանակցությունների համար:
Նրա խոսքով՝ Գազայի և Իսրայելի միջև հրադադարը փխրուն է և ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ էսկալացիայի հանգեցրած գործոնները չեն վերացել: