Մինչև 2024 թվականը դրոնները իրեր կտեղափոխեն քաղաքից քաղաք․ փորձագետ
Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության Ծրագրի աջակցության հիմնադրամի տնօրեն Յուրի Մոլոդիխն ասել է, որ մինչև 2024 թվականը անօդաչու սարքերը ապրանքներ կմատակարարեն քաղաքներից դուրս։
«Ակնկալում ենք, որ Aerologistics մրցույթի հաղթողները կսկսեն կիրառել մշակված տեխնոլոգիաները դրա ավարտից հետո։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հիմնականում նախատեսվում է քաղաքից դուրս»,- ասել է Մոլոդիխը:
2022 թվականին մեկնարկած Aerologistics տեխնոլոգիական մրցույթը մասնակիցների կողմից նախատեսում է անօդաչու թռչող սարքերի մշակում, որոնք կարող են մինչև 50 կգ բեռ տեղափոխել մինչև հազար կիլոմետր հեռավորության վրա: