38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մանկիշի 88 ՏQ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձան չհասած՝ «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի իրենց սպասարկվող վարչական տարածքում վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի կապիտալ վերանորոգված ճանապարհին գծանշումներ կատարեն:
Այսօր նույնպես ճանապարհային ոստիկանության ծառայողները ապահովում էին գծանշում կատարողների անվտանգությունը և այդ պահին Toyota-ն բախվել է ոստիկանական Toyota-ին: