Սաակաշվիլիին բժիշկները 17 տարբեր ախտորոշումներ են տվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Գիորգի Սաակաշվիլին, ասել է, որ բժիշկները կլինիկայում գտնվող քաղաքական գործչին տվել են 17 տարբեր ախտորոշումներ, նա նիհարել է ևս 11 կիլոգրամով, և նրան անհրաժեշտ է տեղափոխել արտասահմանյան կլինիկա։
«Նա շատ թույլ է, պարզվեց, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ևս երեք նոր ախտորոշումներ են տվել, հետևաբար, Վրաստանում նրա վիճակը չի լավանում, մենք սպասում ենք օտարերկրյա փորձագետների ժամանմանը, որպեսզի ուսումնասիրեն վիճակը, և որքան հնարավոր է շուտ կազմակերպեն նրա տեղափոխումը արտասահմանյան կլինիկա»,- լրագրողներին ասել է Գիորգի Սահակաշվիլին։
Նրա խոսքով, նախկին նախագահը փաստացի սնունդ չի ընդունում, իսկ կլինիկա տեղափոխվելուց հետո նա նիհարել է 11 կիլոգրամով։