Տեղի կունենա Քըլըչ-Ռուբինյան հանդիպումը
Հայ-թուրքական հաշտեցման գործի պատվիրակներ Քըլըչի ու Ռուբինյանի հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:
Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտգործնախարարության աղբյուրին։
Նշվում է, որ Թուրքիան դեմ է հանդիպմանը՝ երրորդ երկրում անցկացնելուն:
A Haber հեռուստաալիքն իր աղբյուրի խոսքն է մեջբերում. «Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում»:
Պաշտոնական Անկարան արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ժամանակն է Քըլըչ-Ռուբինյան հանդիպումները կազմակերպել Հայաստանում կամ Թուրքիայում: