50-ամյա Զինեդին Զիդանը կնոջ և որդիների հետ լուսանկար է հրապարակել
Ֆուտբոլի մարզիչ Զինեդին Զիդանը լուսանկարներ է հրապարակել ընտանեկան հանգստից։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Լուսանկարում 50-ամյա Զինեդին Զիդանը կեցվածք է ընդունել կնոջ, չորս տղաների և ընտանի կենդանիների հետ։ Ֆուտբոլիստը նկարին հակիրճ հավելել է. «Ընտանիքն առաջին տեղում է».
Երկրպագուները հիացել են տղաների կերպարներով և մեկնաբանություններում գրել են. «Մեծ ֆուտբոլիստը մեծացրել է իսկական մարզիկների», «Գեղեցիկ ընտանիք», «Չեմպիոնների ընտանիք», «Ուղղակի հրաշալի տեսք ունեք»:
17 տարեկանում Զինեդին Զիդանը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Վերոնիկային։ 1994 թվականին զույգն ամուսնացավ։ Նրանց ամուսնության ընթացքում ծնվել են չորս որդի՝ Էնցոն, Լուկան, Թեոն և Էլյասը։ Նրանցից յուրաքանչյուրը շարունակել է հոր գործն ու զբաղվել ֆուտբոլով։
Ինքը՝ Զինեդին Զիդանը, մարզական կարիերայի ավարտին, իրեն նվիրել է բարեգործությանը։ Նա կազմակերպում և մասնակցում է մանկական ֆուտբոլի հանդիպումներին, ինչպես նաև հովանավորում է Ալժիրի հիվանդանոցներից մեկում մանկական բաժանմունքի կառուցումը։