Հայտարարվել է կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ։
Ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։
Մրցույթի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, որոնք կլիմայի փոփոխության կրթության շրջանակում ուսումնական նախագծեր իրականացնելու ուղղությամբ կձևավորեն ուսուցիչների դասավանդման մասնագիտական կարողությունները։
Վերապատրաստված մասնագետները վերապատրաստելու և աշխատելու են ՀՀ Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հետ: Աշխատանքը վճարովի է:
Մրցույթին կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն.
1. Դասավանդման փորձառություն.
2. Վերապատրաստման փորձառություն.
3. Կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկացվածություն.
4. Նախագծերի իրականացման փորձառություն.
5. ՏՀՏ կարողություններ:
Հնգօրյա վերապատրաստումը տեղի կունենա օգոստոսի 17- 21-ը Դիլիջանում:
Դիմողներն ինքնակենսագրությունը (CV) մինչև ս.թ. օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ը, պետք է ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին: