Մանվել Փարամազյանը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում
Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքի իր էջում:
«Հարգարժան քաջարանցիներ, համայնքի սիրելի բնակիչներ`
«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրվեց հուշագիր, և կյանքի կոչվեց «Դեպի միասնություն» դաշինքը, որով կմասնակցեմ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարանի ավագանու և ՏԻՄ ընտրություններին ու կգլխավորեմ դաշինքի նախընտրական ցուցակը։w
-Ամեն ինչ դեռ առջևում է քաջարանցու համար։
-Խաղաղություն, սեր և միասնություն բոլորիս»,- գրել է նա։
Նշենք, որ Քաջարանում ՔՊ-ի թեկնածուն Արմեն Առաքելյանն է: