Վրացական բարը մուտքի «վիզաներ» է մտցրել ռուսաստանցի այցելուների համար
Վրացական Dedaena Bar բարը մուտքի «վիզաներ» է մտցրել ռուսաստանցիների համար, որոնք տրվում են հարցաթերթիկի լրացման հիման վրա։ Այս մասին տեղեկացրել է Baza Telegram-ալիքը։
Այժմ բար այցելելու համար անհրաժեշտ է լրացնել հատուկ հարցաթերթիկ։ Դրանում ներառված են հարցեր աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Թերթիկները երկլեզվյա են՝ անգլերեն եւ ռուսերեն։ Հյուրերը պետք է խոստանան, որ ռուսերեն չեն խոսելու սպասարկող անձնակազմի հետ եւ քաղաքական բանավեճերի մեջ չեն մտնելու։
Հարցերի համաձայն՝ ռուսաստանցի այցելուները, որոնք կցանկանան բարում հայտնվել, պետք է համաձայնեն, որ «Ղրիմը Ուկրաինա է», «Աբխազիան եւ Ցխինվալը Վրաստան են»։ Ինչպես նաեւ պետք է հաստատեն, որ կողմ են «Փառք Ուկրաինային» կարգախոսին եւ «դատապարտում են ռուսական ագրեսիան Ուկրաինայում»։
Բարի աշխատակազմը պաշտոնական կայքում հայտարարել է, որ այս միջոցները մտցվել են «քաղաքական զգայուն իրավիճակի եւ որոշ վատ ռուսների պատճառով, որոնք իրենց վատ են պահել բարում»։