Ուղղակի զզվելի է. Զելենսկին՝ Շրոյդերի ռուսաստանյան վերջին այցի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ուղղակի զզվելի է» անվանել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերի վերջին այցը Մոսկվա, հայտնում է Unian-ը:
Նրա կարծիքով, գերմանացի քաղաքական գործիչն աշխատում է Ռուսաստանի օգտին և հանդիսում է այդ երկրի ներկայացուցիչների մեկը:
Զելենսկին նշել է, որ Շրոյդերի խոսքերն այն մասին, թե Մոսկվան հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի բանակցային ճանապարհով կարգավորման օգտին, իրականությանը չի համապատասխանում:
«Ռուսաստանը երկխոսություն չի ուզում, իսկ Ուկրաինային անհրաժեշտ է շարունակել պայքարը»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը: