Պենտագոնը հերքել է Սերգեյ Շոյգուի հայտարարությունները
Վաշինգտոնը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարարության հայտարարություններն այն մասին, թե ռուսական բանակն, իբր, Ուկրաինայում ոչնչացրել է HIMARS MLRS համակարգեր:
«Մենք տեղյակ ենք ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարությունների մասին: Ցանկանում ենք հայտարարել, որ այդ ամենը բացարձակ սուտ է», - Պենտագոնի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Թոդ Բրեսսեյլի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Պաշտոնյան հավելել է նաև, որ Ուկրաինան HIMARS համակարգեր է գործածում բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ: