Երևան, 17.Ապրիլ.2024, 00:00 |
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար...

Արդյո՞ք Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները կանխատեսելիորեն տարբեր գնահատականներ ունեն նրա պատժաչափի հարցում

Միխեիլ Սաակաշվիլին որոշել է այլեւս չվերադառնալ վրացական քաղաքականություն: Այս մասին հայտարարել են Վրաստանի նախկին նախագահի փաստաբանները: Ինքը՝ Սաակաշվիլին այժմ բուժման կուրս է անցնում Թբիլիսիի մասնավոր կլինիկայում առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

«Միխեիլ Սաակաշվիլին ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից», այլեւ վրացական քաղաքականությունից: Սա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության։ Հասկանալի է, որ այժմ առաջնահերթությունները բոլորովին այլ են, քան եղել են մինչ նրա Վրաստան ժամանելը»,- լրատվամիջոցներին ասել է Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին։

Սաակաշվիլիի մոտ ախտորոշվել է անորեքսիա և հետսթրեսային դեպրեսիայի պայմաններում մկանային զանգվածի նվազում։ Իշխող «Վրացական երազանքը» կասկածի տակ է դնում Սաակաշվիլիի ախտորոշումը, որը հնչեցրել են Օմբուդսմենի գրասենյակի կողմից ստեղծված խմբի բժիշկները: Այս հաստատությունը բազմիցս մեղադրվել է կողմնակալության մեջ իշխող «Վրացական երազանք»-ի կողմից: Մինչ այժմ իշխանությունները մեղադրում էին Վրաստանի երրորդ նախագահին այն բանի համար, որ իբր միտումնավոր հրաժարվել է ուտելուց՝ բանտից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, որ Վրաստանը չունի բավարար փորձ նախկին նախագահի մոտ ախտորոշված հիվանդությունների բուժման համար և պահանջում են նրան տեղափոխել արտերկիր, որտեղ հնարավոր կլինի նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերել։

Սաակաշվիլիի որոշ կուսակիցներ «Միացյալ ազգային շարժումից» (ՄԱԿ) ասել են, որ չնայած Միխեիլ Սաակաշվիլիի զգալի ներդրմանը վրացական քաղաքականության մեջ, ընտրությունը պետք է կատարվի հօգուտ նախկին նախագահի առողջության։

«Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել այս տոտալիտար կառավարության կողմից, որն այսօր կառավարում է մեր երկիրը: Եթե նրա կյանքը փրկելու համար պետք է հեռանալ քաղաքականությունից, ես անձամբ ընտրում եմ փրկել Սաակաշվիլիին», – լրատվամիջոցներին ասել է Միասնական շարժման առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին:

Միևնույն ժամանակ «Միացյալ ազգային շարժման» անդամների մի մասը անվստահություն հայտնեց փաստաբանների հայտարարությունների առնչությամբ՝ ասելով, որ դա միայն իրենց «ռազմավարությունն» է, և որ «Սաակաշվիլին անբաժան է Միացյալ ազգային շարժումից»։

Դրան ի պատասխան՝ փաստաբաններն առաջարկել են նախկին նախագահի այն կուսակիցներին, ովքեր կասկածում են իրենց ուղերձների մեջ, այցելել Սաակաշվիլիին հիվանդանոցում և տեսնել, թե ինչպես են ընթանում գործերը։

«Ես հասկանում եմ նման հայտարարությունների դրդապատճառը: Քաղաքականապես դա ճիշտ է: Եթե նրանք մնան առանց առաջնորդի, նրանք կկորցնեն ընտրազանգված»,- ասել է Սաակաշվիլիի փաստաբանը։

Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան»-ից Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համախոհները հայտարարել են, որ նախկին նախագահին համարում են «քաղբանտարկյալ»՝ իրավիճակը որակելով որպես «աղետալի»։ Նրանք դրա հիմքում տեսնում են գործող իշխանությունների դեմ պայքարի սխալ մեթոդները՝ կիրառված անձամբ Սաակաշվիլիի և նրա շրջապատի կողմից։

«Իվանիշվիլիի ռեժիմից ողորմություն մուրալը, ինչ էլ որ լինի դրա պատճառը, աղետ է թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսանկյունից… Սա բոլոր նրանց, այդ թվում՝ Սաակաշվիլիի պատասխանատվությունն է, ովքեր ընտրել են այս ճանապարհը՝ պայքարել Իվանիշվիլիի դեմ իր իսկ մեթոդներով… Իշխանություն ձեռք բերել՝ առանց արժեքների վրա հենվելու, դառնալ Իվանիշվիլիի նման՝ նրան հաղթելու համար… Հենց այս ընտրությունն էր, որ նրանց բերեց ներկա վիճակի»,- ասել է Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիգա Բոկերիան:

Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» հիմնած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկուկես տարի առաջ ևս հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, սակայն իշխանությունների հակառակորդները պնդում են, որ նա շարունակում է վերահսկել երկրի ղեկավարությունը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի հետագա քաղաքական կարիերան կապ չունի բանտում կրած նրա պատժի հետ։

«Սաակաշվիլիի այս որոշումը (քաղաքականությունից հեռանալու մասին) ճիշտ կլինի, թե ո՛չ, դա չի ազդի ոչ քաղաքական, ո՛չ իրավական օրակարգի վրա»,- ասել են իշխող կուսակցությունից։

Միևնույն ժամանակ «Վրացական երազանքը» հայտնում է «շատ լուրջ պառակտման մասին», որն, ըստ նրանց, ընթանում է Սաակաշվիլիի կուսակցությունում, ինչը հաստատվում է վերջինիս ներկայացուցիչների հակասական հայտարարություններով։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին, ով իշխանությունների կողմից հետախուզման մեջ էր, ժամանեց Վրաստան 2021 թվականի սեպտեմբերի 29-ին և ձերբակալվեց հոկտեմբերի 1-ին։ Թբիլիսիի դատարանը նախկինում հեռակա վճիռ էր կայացրել նախկին նախագահի նկատմամբ՝ լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Սաակաշվիլին իր հերթին պնդում է, որ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, և որ ինքը «Պուտինի անձնական բանտարկյալն է»։

Հոդվածը պատրաստվել է Նեստան Չարկվիանիի հեղինակությամբ նյութի հիման վրա

դիտվել է 231 անգամ
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan