Նախագահը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել
Քիչ առաջ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:«Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մենք արդեն գրել ենք՝ Արցախի Մարտակերտի շրջանում իրավիճակը լարված է: Թշնամին ժամը 17:20-ից սկսած գնդակոծել է Մարտակերտի որոշ դիրքերի ուղղությամբ: Չնայած լարված իրավիճակին, թե՛ ՊՆ-ն, թե՛ ՊԲ-ն դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում:Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրավիճակն այս պահին լարված է, սակայն պետք չէ մատնվել խուճապի, այլ սպասել ՊԲ-ի պաշտոնական հայտարարությանը: