Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպանին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Հանդիպման մասնակիցները զրուցել են առողջապահության ոլորտում հայ-սերբական ներկայիս համագործակցության և հեռանկարների մասին: