Երևան, 04.Մայիս.2024, 00:00 |
Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում

Տնտեսության առեղծվածը. պարզվում է, արդյունաբերության մեջ բում է եղել, չենք իմացել. 168.am

168․am-ը գրել է․

Հայաստանի տնտեսության առեղծվածային աճերը շարունակվում են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության երկնիշ աճ ունենք։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, այն հասել է 11,8 տոկոսի։

Աճը բարձր է, բայց աճի կառուցվածքն այն չէ։

Երկնիշ աճել են առևտուրն ու ծառայությունները։ Թե ինչի՞ հաշվին են այդ աճերը, վաղուց հայտնի է. դրսից թելադրված պահանջարկն է ավելացել, ինչն էլ հանգեցրել է առևտրի և ծառայությունների այդպիսի աճերի։

Աճի մեջ մեծ է տրանսֆերտների ազդեցությունը, որը, սակայն, քիչ կապ ունի մեր քաղաքացիների եկամուտների հետ։ Գների կտրուկ բարձրացման ու եկամուտների անհամաչափ ավելացման հետևանքով, նրանց շրջանում վճարունակ պահանջարկը նույնիսկ կրճատվել է։ Բայց դա չի խանգարել, որ ունենանք ծառայությունների, առևտրի բարձր աճեր՝ կապված հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող պատժամիջոցների ու դրա արդյունքում ձևավորված լրացուցիչ պահանջարկի հետ։

Առևտրի ու ծառյությունների վրա իր դերն է ունեցել նաև զբոսաշրջությունը։

Նախորդ 2 տարիների պասիվ շրջանից հետո, ոլորտում որոշակի ակտիվություն կա, չնայած զբոսաշրջային հոսքերը դեռևս հեռու են նախկին մակարդակներին հասցնելուց։ Բայց դա էլ բավական է, որպեսզի նպաստի առևտրի և ծառայությունների որոշակի ակտիվությանը։

Առևտրի ոլորտում, տարվա առաջին կեսի արդյունքներով, շրջանառությունն աճել է 10,7 տոկոսով։ Թեև մանրածախ հատվածում, որն առնչվում է հասարակությանը, այդ ակտիվությունը շատ ցածր է։ Մինչև վերջերս հազիվ 1-2 տոկոսի սահմաններում էր։ Կիսամյակի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց հազիվ թե էական փոփոխություններ լինեն։

Սա էլ վկայում է հասարակության սոցիալական վիճակի վրա տնտեսական աճի ազդեցության մասին։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա մեծ է նաև արտաքին առևտրի ազդեցությունը։ Արտաքին առևտրի աճի տեմպը նույնիսկ գերազանցում է ներքինին։

Հրապարակված տվյալներով՝ այն կազմել է 44 տոկոս։

Ավելի ակտիվ է եղել ներմուծումը, քան արտահանումը։ Արտահանումը 6 ամսում ավելացել է՝ 36,3, ներմուծումը՝ 48,7 տոկոսով։ Այլ գործոնների թվում, սրանում առկա է նաև դոլարի թուլացման ազդեցությունը։

Այս ցուցանիշները վկայում են, որ մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը վատացել է։ Ներմուծումը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացել, քան արտահանումը։

Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման աճի մեջ կա վերարտահանման որոշակի բաղադրիչ, երբ ռուսական շուկայի իրավիճակով պայմանավորված՝ դրսից ապրանքներ են ներմուծվում Հայաստան, իսկ հետո վերարտահանում են ռուսական շուկա։ Ասենք՝ արտասահմանյան ավտոմեքենաները, որոնց պահանջարկը Ռուսաստանում ավելացել է՝ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների պատճառով։ Բայց խոսքը միայն մեքենաների մասին չէ։

Վերարտահանումը արտաքին առևտրի հաշվեկշռում ավելացել է, և զարմանալի չէ, որ ներմուծման ու արտահանման այս աճերը տեղի են ունեցել մեր տնտեսության արտահանելի հատվածի ոչ բարձր աճերի պայմաններում։

Մինչև վերջերս արդյունաբերության աճն ընդամենը 2,7 տոկոս էր։ Բայց հունիսին, պարզվում է, արդյունաբերության մեջ բում է տեղի ունեցել. նախորդ ամսվա համեմատ՝ 17, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 19 տոկոս աճ է գրանցվել։

Ինչի՞ հաշվին է դա եղել, հասկանալի չէ։ Այդ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կարծես ո՛չ նոր գործարաններ են բացվել, և ո՛չ էլ նոր արտադրական հզորություններ են գործարկվել։ Բայց ոլորտում այսպիսի թռիչք է գրանցվել։ Չնայած անգամ այդ պարագայում, տարվա առաջին կեսի տվյալներով, արդյունաբերության աճը 6 տոկոսի չի հասել. կազմել է 5,8 տոկոս։

Դեռ լավ է, որ արդյունաբերության մեջ այս աճն էլ կա։ Գյուղատնտեսությունը շարունակել է իր հետընթաց «հաղթարշավը»։ Առաջին եռամսյակում ունեինք 3,4 տոկոս անկում, կիսամյակի արդյունքներով՝ անկումը հասել է 5,5 տոկոսի։

Չորս տարվա ընթացքում այդպես էլ կառավարությունը չկարողացավ ոլորտը դուրս բերել այդ վիճակից։ Չնայած այս ընթացքում բավական մեծ միջոցներ են հատկացրել պետական բյուջեից գյուղատնտեսության տարբեր ծրագրեր ու վարկային պրոդուկտներ սուբսիդավորելու համար։ Այդքանից հետո, արդյունքներն ահա այսպիսին են։

Բոլորովին չպետք է զարմանալ, որ էկոնոմիկայի նախարարը, ով պատասխանատու է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության համար, տնտեսական ակտիվության հունիսյան առեղծվածային աճերին անդրադառնալիս, հիացել է միայն արդյունաբերության ցուցանիշով։

«Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118,5 տոկոս ցուցանիշի։

Ամենաուրախալին արդյունաբերության 119 տոկոս ցուցանիշն է, որը, հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին, նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ շտապել էր այս ուրախ լուրը հայտնել էկոնոմիկայի նախարարը։ Բայց մոռացել էր, որ իր ղեկավարած նախարարության կազմի մեջ է մտնում նաև գյուղատնտեսությունը, և նախարարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում տնտեսության այս կարևոր ճյուղում։

Մինչ գյուղոլորտի արտադրության ծավալները կրճատվում են՝ դա ուղեկցվում է չափազանց բարձր գնաճով։ Գյուղմթերքների գները վերջին 2 տարիներին շատ կտրուկ են աճել։ Դա պայմանավորվել է մի կողմից՝ արտադրության ծավալների կրճատմամբ, մյուս կողմից՝ արտահանման անվերահսկելիությամբ։

Գյուղմթերքի արտահանումը վատ չէ, որ ավելացել է, բայց արտահանելուց առաջ պետք է մտածել նախ արտադրելու և ներքին շուկայի պահանջարկը բավարարելու մասին։ Ոչ մի խելքը գլխին երկիր, առանց ներքին պահանջարկը բավարարելու, չի արտահանում պարենային եղած սահմանափակ ռեսուրսը ու ներքին սպառողին թողնում գների այսպիսի մրցավազքի մեջ։ Բայց մեր պարագայում այդպես է։

դիտվել է 273 անգամ
Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու... Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի իր տարածքում գ... Բագրատ Սրբազանը Կիրանցում է (տեսանյութ) Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն ե... Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին... Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել... Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, ... Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան... ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պ... Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հե... Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշա... Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հ... Նավթի գները նվազել են Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա ... Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծ... Աստղագուշակ` մայիսի 4-ի համար Լույս չի լինելու Երևանում և մարզերում Բախվել են «VAZ»-ը և «Mercedes»-ը․ 3 հոգի տեղա... 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և ... Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի ... Կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հ... Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հե... Զովունի գյուղում այրվել է գազի բալոն Աշտարակի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի ... Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկմ... Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ... Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում․... Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարա... Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «... Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դ... «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողո... Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարն... Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբե... Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է ... Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել ... Դիաբետիկ կետոացիդոզ․ ինչպես է արտահայտվում Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրա... Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկր... Հետախուզվում էին գողությունների մեղադրանքով դ... Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկն ազատվու... Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսր... Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստան... Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջա... Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխ... Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ... Ջուր չի լինելու Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մ... Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շ... Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մ... Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գ... «Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ ... Պուտինը Ռախմոնի հետ քննարկել է Տաջիկստանից ժա... Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկն... Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադար... Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալի... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական ա... Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացո... Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան ... Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախա... ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է... «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հա... «Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան»․ ... Տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում 2 բենզա... Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուր... Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել... ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանո... Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞... Թուրքիան ստիպված է եղել դադարեցնել Իսրայելի հ... Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյ... Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շար... ՏԿԵ նախարարը հետևել է Մեծամոր–ՀԱԷԿ ավտոճանապա... Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են... Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի միջանցք դեպի Նախի... Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն... Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողն... Ընտանեկան բռնության դեպքերի թիվն ու բացահայտե... 1 զոհ, 2 վիրավոր․ Երևանում բախվել են «Mercede... «Անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սա... Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութայ... Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչնե... Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ը... Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյակա... Հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan