Սա երկրորդ դեպքն է, երբ արգելվում է սփյուռքահայ դաշնակցականի մուտքը Հայաստան․ քաղաքագետ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրել է․ «ՀՅԴ երիտասարդական կազմակերպության նիդերլանդահայ անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան:
Վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է, երբ արգելվում է սփյուռքահայ դաշնակցականի մուտքը Հայաստան:
Եթե Հայաստանի իշխանությունը ցանկանում է՝ մարդիկ լեգիտիմ կասկածներ չունենան իր սկզբունքայնության հարցում, նույնքան հետևողականորեն պետք է արգելի նաև որոշ ռուսաստանցի ու ռուսահայ գործիչների մուտքը Հայաստան:
Ի վերջո, վերջիններս շատ դեպքերում կասկածի տակ են դրել անգամ Հայաստանի ինքնիշխանության փաստը»: