Բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում ենք ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում ՀՀ դեսպանություն
«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: