Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա գինի շփած կնոջ վրա․ oragir.news
Մի քանի ժամ է՝ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տարածվում է տեղեկություն Երեւանի կենտրոնում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։ Այս մասին գրել է oragir.news լրատվականը։