Twitter-ը հայտնել է լրագրողների եւ ԶԼՄ-ների էջերի նկատմամբ կառավարության պահանջների ռեկորդային աճի մասին
Twitter-ը հայտնել է անցյալ տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում լրագրողների եւ ԶԼՄ-ների էջերի հ նկատմամբ կառավարության պահանջների ռեկորդային աճի մասին: Ընկերության տվյալներով՝ այդպիսի հայտերի թիվն աճել է 103 տոկոսով։
Ընդամենը ստացվել է 47.572 հայտ 198.931 հաշիվների մասով: Այդ պահանջների մոտ մեկ քառորդը՝ 11460-ը, ներկայացվել են կառավարությունների կողմից, որոնց 20 տոկոսը ստացվել են ԱՄՆ կառավարությունից։
«Մենք շարունակում ենք մամուլի ազատությունը սահմանափակելու փորձերի անհանգստացնող միտում տեսնել ամբողջ աշխարհում՝ լրագրողների դեմ կառավարության իրավական գործողությունների աճով եւ հաշիվների իրավական գործողությունների ընդհանուր աճով. երկու ցուցանիշներն էլ ամենաբարձրն են բոլոր ժամանակների համար»,- նշել է ընկերությունը:
Զեկույցի համաձայն՝ կառավարություններից տեղեկատվություն ստանալու հայտերի ամենաբարձր տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ կառավարությանը:
Twitter-ը հայտարարել է, որ դեմ է էջերի մասին տեղեկություններ ստանալու համար ԱՄՆ-ի 29 հայտերին, որոնք կօգնեն կառավարությանը բացահայտել անանուն օգտատերերին:
Այնուամենայնիվ, ընկերությունը բավարարել է ԱՄՆ-ում տեղեկատվության տրամադրման հայտերի ընդհանուր թվի 69 տոկոսը:
Ընկերությունն ասել է, որ կրճատել կամ չի բացահայտել տեղեկատվությունը՝ ամբողջ աշխարհում կառավարությունների պահանջների 60 տոկոսին ի պատասխան: