Կրեմլը նշել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների հնարավոր թեմաները
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar ընկերության հետ համագործակցությունը։
«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է: Եվ հենց այն փաստը, որ մեր փոխգործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների ողջ շրջանակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- ասել է Պեսկովը:
Նա հաստատել է, որ երկու նախագահների վերջին շփումների ընթացքում տարբեր հարթություններում շոշափվել է ռազմատեխնիկական համագործակցության թեման, և, որպես կանոն, տարբեր ասպեկտներ քննարկվում են գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։
«Ուստի, այո, Սոչիում անպայման կքննարկվի ռազմատեխնիկական համագործակցության թեման»,- հավելել է Պեսկովը։