Փաշինյանի և Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցում են նոր հանդիպում կազմակերպելու շուրջ». Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
«Որքանով ես եմ տեղյակ, ընթանում են բանակցություններ երկու երկրների ղեկավարների հանդիպման համար։ Ժամկետների մասով չեմ կարող ասել ոչինչ», - նշել է նա։