Զելենսկին պաշտոնից ազատել է հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ուկրաինական զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Գրիգորի Գալագանին և նրա փոխարեն նշանակել Վիկտոր Խորենկոյին:
Զելենսկու երկու հրամանագրերը ստորագրել են երկուշաբթի: Պաշտոնանկության պատճառը նշված չէ։
«Վիկտոր Ալեքսանդրովիչին նշանակել Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար», – ասված է հրամանագրի տեքստում: