Իրանում ավտոբուս է շրջվել
Ավտոբուսը շրջվել է Իրանի հյուսիսարեւմտյան Զանջան նահանգում, հայտնում է ISNA-ն։
«Այսօր առավոտյան ժամը 06.10-ին Զանջան-Թավրիզ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում ավտոբուս է շրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 16 մարդ վիրավորվել է։