Մոսկվա-Երևան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը:
Ինքնաթիռի ուղևորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա սկկսել է բախվել մյուս ուղևորների հետ և հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղևորին և տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, հայտնում է MIA Media-ն։