65-ամյա տղամարդը տրակտորով գլորվել է ձորը. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Այդ օրը՝ ժամը 12:15-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտրոով Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և հետընթացքով գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն: