Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում երեկոյան ժամերին օդերևութաբանները կանխատեսում են հարավարևելյան քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +19 +24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +21 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +31,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +19 +23,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26,
Տավուշ՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 28 +32,
Արագածոտնի լեռներում՝գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +18 +21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +27 +31,
Արարատում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33,
Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ + 31 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +31 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +27 +31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +27 +31։