Երևանում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 39 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վարորդ Արշակ Մարտիրոսյանը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ ինք չի տուժել:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել վերջինիս պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: